Խոշոր հրդեհ Գյումրի քաղաքի երկհարկանի տանը. ժամանել է հրշեջ փրկարարների 5 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News 

հասարակական

Հունիսի 5-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։15-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայութան 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Շիրակշին 3 բանավանում գտնվող երկհարկանի բնակելի շինությունում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 5 մարտական հաշվարկով։ Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 2» կանչ։ Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են կրակը։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի 3 բանավան 13 մոդուլ 2 բնակարանին պատկանող 2-րդ հարկում գտնվող տնակում, որն ամբղջությամբ այրվել է՝ ողջ գույքի հետ միասին։

Աղբյուրի տեղեկություններով՝ տնակը պատկանում է 41-ամյա Վլադիմիր Հարոյանին, ով, ըստ տեղեկությունների, կրել է մոտ 3.5 մլն դրամի վնաս։ Վ. Հարոյանը ոստիկաններին ու հրշեջ-փրկարարներին հայտնել է, որ հնարավոր է՝ հրդեհն առաջացած լինի էլեկտրական լարերի կարճ միացումից։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս