Քաջարանում բախվել են BMW-ն ու Mercedes-ը, վերջինը վերածվել է մոխրակույտի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News 

հասարակական

Հունիսի 5-ին ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի վերջնամասում բախվել են Mercedes E220 մակնիշի և BMW 530 մակնիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկություններիէ տուժածներ չկան, սակայն Mercedes-ում հրդեհ է բռնկվել։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Mercedes-ն ամբողջությամբ այրվել է և շնորհիվ հրշեջների՝ օպերատիվ աշխատանքի՝ կանխվել է տարածումը BMW-ի ուղղությամբ։ 

--0--ԿԿ