«Եկե՛ք հոգ տանենք միմյանց մասին». Թաթոյանը՝ մուլտֆիլմից լուսանկար է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 6, 24News

1

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում «Գտնված երազ» մուլտֆիլմից լուսանկար է հրապարակել, որում աղջիկը բժշկական դիմակ է տալիս պապիկին, և հրապարակմանը կից գրառում արել․ «Եկե՛ք հոգ տանենք միմյանց մասին, փրկե՛նք կյանքեր, եկե՜ք միասնաբար պահպանենք կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնները»։

Նշենք, որ երկրում հաստատված արտակարգ ռեժիմի պայմաններում, ըստ պարետատան որոշման, դրսում դիմակ կրելը պարտադիր է:

--0--ԼՄ