ԲՀԿ ղեկավարն իրեն դիտարկում է որպես մերժված, վերականգնվել ցանկացող քաղաքական խմբերի մասնիկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 6, 24News

մակունց

ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ հունիսի 5-ին հրավիրված խորհրդի նիստին:

«Որոշ քաղաքական ուժերի մոտ այդպես էլ չի ստացվում ճիշտ քաղաքական հաշվարկ անել: Վարչապետի՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքի վրա բոլոր խաղադրույքները դնելը և կառավարող ուժի դեմ համավարակի պայմաններում կոնսոլիդացիայի կոչ անելը՝ քաղաքական ու անձնական մղումներին հագուրդ տալու նպատակով, նույնն է, ինչ պատերազմական վիճակում դավադիր գործողություններ ձեռնարկելը պետության դեմ: Բայց, իհարկե, որոշ մարդիկ դա փորձում են հրամցնել «երկրի մասին մտածողների, հանուն ժողովրդի ու պետության» բարձրագոչ ելույթներով:

Այո՛, չունենք թալանի ու կոռուպցիայի մեջ թաթախված լինելու փորձ:

Այո՛, չունենք ապարանքներ և մեր պաշտոնը չենք օգտագործել բիզնեսներ հիմնելու ու խլելու համար:

Այո՛, չենք կեղեքում ու չենք թալանում:

Եվ այո՛, հաղթահարելու ենք այս վիճակը:

Ափսոսում եմ, որ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավարն իրեն դիտարկում է ոչ թե Հայաստանի իշխանությունների և քաղաքացիների հետ այս ծանր իրավիճակը հաղթահարողի դիրքերից, այլ որպես մերժված, բայց վերականգնվել ցանկացող քաղաքական խմբերի մի մասնիկ»,-գրել է Մակունցը:

--0--ԼՄ