Աջափնյակի ինքնակամ կրպակը կապամոնտաժվի. Հայկ Մարությանն արձագանքել է Խաժակյանի բողոքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 6, 24News

կրպակ

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյբուքյան էջում գառում է արել՝ տեղեկացնելով, որ քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ կապամոնտաժվի Մարգարյան փողոցի բանուկ հատվածում տեղադրված ինքնակամ կրպակը:

«Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանի՝ օրերս հնչեցրած ահազանգով և քաղաքապետ Մարությանի հանձնարարությամբ կապամոնտաժվի Մարգարյան փողոցի բանուկ հատվածում տեղադրված ինքնակամ կրպակը:

Քաղաքապետը հանձնարարել է նաև Աջափնյակ վարչական ղեկավարին ստուգել հարակից կրկակների փաստաթղթերը և դիմել համապատասխան գործողությունների: Շնորհակալություն տիկին Եղիազարյանին ահազանգի համար:

Շնորհակալություն նաև ավագանու «Լույս» խմբակցության Դավիթ Խաժակյանին՝ իր լայվում խնդրին՝ թեև փոքր-ինչ աղավաղված, բայց անդրադառնալու համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Ավելի վաղ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր, որ գործող քաղաքապետի պաշտոնավարման օրոք Երևանի վարչական շրջաններից մեկում հետիոտնի անցման վրա «բուդկա» է տեղադրվել։

--0--ԼՄ
 

Տեսանյութեր

Live

Լրահոս