Ալեքսիս Օհանյանը հեռացել է տնօրենների խորհրդից՝ իր տեղը զիջելով սևամորթ թեկնածուի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

աշխարհ

Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը հեռացել է տնօրենների խորհրդից՝ իր տեղը զիջելով սևամորթ թեկնածուի: Այդ մասին նա հայտնել է ինսթագրամյան իր էջում: Հիմնադիրը ուժերը կներդնի ռասայական ատելության դեմ պայքարում։

Նա նաև հրապարակել է թվիթների շարքեր, որտեղ իր որոշումը բացատրել է աֆրոամերիկացիների նկատմամբ ոստիկանական կամայականությունների դեմ բողոքներից անմասն չմնալու ցանկությամբ: Օհանյանը նշել է, որ այդկերպ ցանկանում է պատրաստ լինել պատասխանել իր սևամորթ դստեր հարցին, երբ նա Ալեքսիսին կհարցնի՝ «իսկ ի՞նչ ես արել դու այս պայքարի համար»:

Հիշեցնենք, որ Օհանյանը ամուսնացել է ամերիկացի պրոֆեսիոնալ, սևամորթ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ:

Նշենք, որ այժմ ԱՄՆ-ում ոստիկանների կողմից աֆրոամերիկացիների սպանությունների դեմ բողոքի ակցիաներ են ընթանում: Ակցիաները սկսվել են Մինեապոլիսում սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահից հետո:

--0-- ՍՊ