Քաղաքապետարանի հնարամտությունը հետաքրքիր դրսևորումներ ունի. Դավիթ Խաժակյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News 

հասարակական

Քաղաքապետարանի հնարամտությունը հետաքրքիր դրսևորումներ ունի. փաստորեն մեկ շաբաթ քաղաքապետարանը սպասել է, որ կրպակի բետոնի գործն անեն, «ստյաժկեն» վերջացնեն, կրպակը տեղադրողը հնարավոր բոլոր վնասները կրի, նոր որոշեն քանդել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ով տեղադրել է նաև քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի գրառումը, թե այդ կրպակը կապամոնտաժվի:

«Եվ այդ ամենը համընկել է երեկվա իմ լայվի հետ: Տպավորիչ հետևողականություն ունի քաղաքապետարանը: Ամեն անգամ պարզվում է, որ իրենք տեսել էին նոր կրպակը, բայց ապամոնտժում են մեր հրապարակումից հետո»,-նշել է նա:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս