Աշոտյանը բազմաթիվ տարիներ ուներ շտկելու համար, բաց է թողել պահը. Միրզոյանը զարմացավ

ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում եւ նախատեսել, որ վարչապետին տրամադրվող ինքնաթիռից եւ ուղղաթիռից այլ պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը, ոչ թե վարչապետը: Նիստը վարող փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը Արմեն Աշոտյանի առաջարկած նախագծի վերաբերյալ իր զարմանքն է հայտել.

«Ուզում եմ զարմանքս հայտնել. նախագծի հեղինակը՝ Արմեն Աշոտյանը, բազմաթիվ տարիներ ուներ այս շտկումը թափանցիկության աստիճանն ապահովելու համար և կարծես թե բաց է թողել այդ հնարավորությունը, ինչի համար ափսոսում եմ»,-ասել է Միրզոյանը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս