«G20-ի» անդամ և հրավիրված երկրները COVID-19-ի դեմ պայքարի համար 21 մլրդ դոլար կհատկացնեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

աշխարհ

«Մեծ քսանյակի» երկրները և հրավիրված պետությունները պարտավորվել են ավելի քան 21 մլրդ դոլար հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այդ մասին ասված Է G20-ի՝ հունիսի 5-ին տարածած հայտարարության մեջ: Հաղորդում է France24-ը:

«G20-ը հրավիրված երկրների հետ համակարգում է COVID-19 համաճարակի դեմ պայքարին աջակցելու գլոբալ ջանքերը։ Այսօրվա դրությամբ, G20-ի անդամ և հրավիրված երկրները պարտավորվել են ավելի քան 21 մլրդ դոլար հատկացնել գլոբալ առողջապահության ֆինանսավորմանն աջակցելու համար», - ասված է հայտարարության մեջ:

Այդ միջոցները կուղղվեն ախտորոշման, պատվաստանյութի ստեղծման, թերապիայի, ինչպես նաև կորոնավիրուսի հետ կապված հետազոտությունների իրականացմանը:

Սաուդյան Արաբիան, որն այժմ նախագահում Է G20-ում, 500 մլն դոլար կհատկացնի այս ծրագրին:

Հիշեցնենք, որ դեռևս մարտին G20-ի երկրները խոստացել էին 5 տրլն դոլար հատկացնել կորոնավիրուսի համաճարակի հետևանքները մեղմելու համար:

--0-- ՍՊ