Տանը մեկուսացած կոնտակտավորները և ասիմպտոմ վարակակիրները խիստ հսկողության տակ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 6, 24News

ոստիկան

Տանը մեկուսացած կոնտակտավորները և առանց ախտանշանների վարակակիրները խիստ հսկողության տակ են: Նրանց մասին ամբողջ տեղեկատվությունը հավաքվում է «Արմեդ» տեղեկատվական հարթակում: Այդ մասին հայտնում է կառավարությունը:

Մեկուսացման վայրը լքելու դեպքում սահմանված է տուգանք, դիտավորությամբ այլ մարդկանց վարակելու և նրանց մահվան պատճառ դառնալու դեպքում՝ կալանք:

Մանրամասները՝ կառավարության տեսանյութում:

--0--Մ