ԱՀ պարետի որոշմամբ՝ Շահումյանի շրջանի մի քանի համայնքում վերացվել են սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

արցախ.սահմանափակումների վերացում

«Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում, համաձայն որի՝ Շահումյանի շրջանի մի շարք համայնքներում վերացվել են ժամանակավոր սահամանափակումները»: Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանափակումները կշարունակվեն տարածվել Նոր Խարխափուտից մինչև Քարվաճառի խաչմերուկն ու խաչմերուկից մինչև Քարվաճառ քաղաքն ընկած համայնքների վրա: Մասնավորապես, մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմը կիրառվում է Քարվաճառ, Նոր Բրաջուր, Նոր Գետաշեն, Եղեգնուտ, Ծար, Նոր Վերինշեն, Նոր Կարաչինար, Նոր Մանաշիդ, Նոր Խարխափուտ և Քնարավան համայնքների վարչական սահմանները ներառող ընդհանուր տարածքում:

«Անձանց ու տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը արգելված է՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի, Դրմբոն-Վարդենիս ավտոճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության և պարետի ցուցումով՝ բացառիկ այլ դեպքերի»,- ասված է հաղորդագրության մեջ:

--0-- ՍՊ