Amazon-ի պահեստում մեծ հրդեհ է բռնկվել. շենքում գտնվող մոտ 100 աշխատակիցներ տարհանվել են 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

աշխարհ

Խոշոր հրդեհ է բռնկվել ինտերնետային մանրածախ առևտրով զբաղվող ամենամեծ ընկերության՝ Amazon-ի՝ Հարավային Կալիֆորնիայում գտնվող ընկերության բաշխիչ կենտրոնի պահեստում: Այդ մասին հայտնում է CNN-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ տեղի ունեցածի հետևանքով փլուզվել են շենքի ամբողջ բաժանմունքներն ու պահեստի տանիքը:

Դեպքի ժամանակ շենքում գտնվել են ընկերության մոտ 100 աշխատակիցներ. նրանք բոլորը կարողացել են ինքնուրույն տարհանվել: 

Չկան տեղեկություններ, որ պատահարի հետևանքով տուժածներ են եղել:

Նշենք, որ դեռևս հունիսի 1-ին հաղորդվել էր, որ մի քանի շենքեր են այրվել Վաշինգտոնի կենտրոնում՝ Սպիտակ տան մոտ, աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան դեպքով բողոքի ակցիաների ընթացքում:

--0-- ՍՊ