Նիկոլ Փաշինյանի առցանց ճեպազրույցում այսօր կմասնակցի «Նորք» ինֆեկցիոնի տնօրենը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

հասարակական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստին հեռավար կարգով մասնակցելուց հետո, այսօր՝ ժամը 19:00-ին հանդես է գալու բրիֆինգով, որին կմասնակցեն նաև Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վաղինակ Մինասյանը:

Բրիֆինգը կանցկացվի՝ անհրաժեշտ կանխարգելիչ բոլոր կանոնների պահպանմամբ։

Բրիֆինգի ընթացքում վարչապետը և մյուս մասնակիցները պատասխանելու են երկու հարցի: Վարչապետի լրատվական ծառայությունը, ինչպես միշտ յուրաքանչյուր բրիֆինգից առաջ կապ է հաստատում երկու լրատվամիջոցի հետ՝ վերջիններիս հետաքրքրող հարցերը ստանալու նպատակով, որոնք կհնչեցվեն ուղիղ եթերում:  

Բրիֆինգներն ուղիղ եթերում հեռարձակվելու են Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ՝ բաց կապուղիով, ՀՀ կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով, վարչապետի և կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջերով:

--0-- ՍՊ