«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 6, 24News

ոստք

Հունիսի 6-ին՝ ժամը 13:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Ֆլորա Պ․-ին (ծնված 1982 թ.) պատգարակով իջեցրել (մոտ 150 մ) և մոտեցրել են շտապօգության ավտոմեքենային, իսկ Թամարա Գ․-ին (ծնված 2003 թ.), ո վնասել էր ոտքը՝ անձնական ավտոմեքենային: