Իդլիբում բժշկական մեքենայի վրա հարձակման հետևանքով զոհվել է թուրք զինծառայող

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News       

Սիրիա

Սիրիական Իդլիբում բժշկական մեքենայի վրա հարձակման հետևանքով Թուրքիայի մեկ զինծառայող է զոհվել, վիրավորում է ստացել ևս երկու հոգի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Իդլիբում զրահապատ բժշկական մեքենայի վրա հարձակման հետևանքով զոհվել է մեկ զինծառայող, վիրավորում են ստացել երկուսը։ Հարձակմանը պատասխան կրակ է բացվել»,- ասված է թուրքական զինվորական գերատեսչության հաղորդագրությունում։

Տեղեկություններ չկան, թե հարձակումը որ խմբավորման կողմից է իրականացվել։    --0—ՄՀ