ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

հասարակական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենին՝ Ազգային տոնի առթիվ։ Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեդիայի բարեկամ ժողովրդին՝ Շվեդիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ։ 

Հայաստանը մեծապես արժևորում է Շվեդիայի հետ հաստատված բարեկա­մա­կան կապերը և շահագրգիռ է ընդլայնելու երկկողմ ու բազմակողմ համագոր­ծակ­ցու­թյունը։ 

Շնորհակալ ենք Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթաց­նե­րին Շվեդիայի շարունակական աջակցության, ինչպես նաև Հայաստան-ԵՄ փոխգոր­ծակցու­թյանը սատարելու համար։

 Լիահույս ենք, որ մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա հիմնված արժեհամակարգը և փոխադարձ վստահությունը հիմք կծառայեն առավել ակտիվ ու հագեցած երկկողմ օրակարգ ձևավորելու համար»,- ասված է շնորհավորական ուղերձում։

--0-- ՍՊ