Հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում․Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

․

«Հանրապետությունում 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի ենթարկվելու իր հերթին»։ Այս մասին պարետատան նիստին հեռավար կարգով մասնակցելուց հետո ճեպազրույցի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հայտնեց, որ մեր առողջապահական համակարգը այսօր արդեն այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում։ 

Տեղեցացնեն, որ ճեպազրույցին մասնակում են նաև Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վաղինակ Մինասյանը:

--0-- ԱՀ