Վանաձոր քաղաքի Սարի թաղում հայտնաբերվել է անհայտ տեսակի արկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

․

 

Հունիսի 6-ին, ժամը 11:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Սարի թաղի թիվ 1 տնակի մոտակայքում հայտնաբերվել է անհայտ տեսակի արկ: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հայտնաբերվել է 82 մմ տրամաչափի ականանետի արկ։

Սակրավորներն ականանետի արկը տեղափոխվել են անվտանգ տարածք։