Պայքարում ենք կյանքերի համար, պառակտումներ թույլ տալ չի կարելի, դրանք խուճապ են առաջացնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News 

Հունիսի 6-ի դրությամբ Տավուշի մարզում կորոնավիրուսով վարակման 287 դեպք է գրանցվել։ 15 վարակակիր այս պահին հիվանդանոցում են, որոնցից 3 հոգի՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Այս մասին 24TV-ի հետ զրույցում հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ 

Մարզպետի տեղեկացմամբ՝ համաճարակային վարքականոնների պահպանման տեսանկյունից մարզը բարենպաստ դիրքում է, և ի տարբերություն Երևանի՝ բոլորը համատարած դիմակներ կրում են, այդ առումով՝ մարզում վիճակն ավելի բարվոք է։

Դիտարկմանը, թե քննադատություն է հնչում, որ քաղաքական ղեկավարությունը կառավարման սխալ մենեջմենթի հետևանքով այս վիճակին է հանգեցրել, մարզպետն ասել է, որ իրենց ուղղված որևէ մեղադրանք օբյեկտիվ չի համարում, միևնույն ժամանակ կոչ անելով չվիրավորվել մեղադրանքներից։

«Բոլորս պայքարում ենք կյանքերի փրկության համար, կոչ եմ անում քաղաքացիներին չտրվել պառակտիչ հայտարարություններին»,- ասել է Չոբանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս