Դիմացե’ք, վիրուսակիրների աճով դժվար կլինի հաշվել՝ մահերը Covid-19-ի՞ց էին, թե ոչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News 

Համաճարակային ամենալարված շրջանում ենք, մնացել է մեկուկես շաբաթ և նվազումը կսկսվի։ Եթե վիրուսն ավելի երկար տևեց, խնդիրներ կունենանք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է բժիշկ Հայկ Մանասյանը։ 

Ըստ բժշկի՝ առաջիկա մեկ շաբաթում դժվար կլինի հասկանալ, թե որ մահերն են եղել կորոնավիրուսից։

«Ինչ-որ մի փուլից մահվան դեպքերը կֆիլտրվեն։ Վիրուսակիրների աճին զուգահեռ դժվար կլինի հաշվարկել մահերը վիրուսից էր, թե այն ուղեկցող հիվանդությունից»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ