Խոշոր ավտովթար-հրդեհ` Սյունիքի մարզում. BMW X6-ը վերածվել է մոխրակույտի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

․

Այսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 16:10-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Ճակատեն ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:

Օպերատիվորեն ժամանել է նաև Կապանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, 40-ամյա Արթուր Ս.-ն իր վարած BMW X6 մակնիշի 36 TA 698 համարանիշի ավտոմեքենայով, նշված ճանապարհի 8-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր սահել ձորը:

Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդը տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

  •