Այրվածքաբանության ազգային կենտրոնի տրիաժ կենտրոնը սկսել է ընդունել պացիենտների․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

․

Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա այսօր ծավալված տրիաժ (ընդունում, ախտորոշում, տեղափոխում) կենտրոնը արդեն սկսել է ընդունել պացիենտների: Այնտեղ վերջին տվյալներով արդեն հոսպիտալացված է 31 քաղաքացի, որից 3-ը վերակենդանացման բաժնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է վարչապետ Փաշինյանը։

Պացիենտները տրիաժ կենտրոններում թեստավորվում են և բուժօգնություն են ստանում մինչև թեստի պատասխանը, որից հետո տեղափոխվում են կորոնավիրուսային հիվանդության բուժումով զբաղվող հատուկ բժշկական կենտրոններ:

Այս կենտրոնի բացումով որոշակի չափով կթեթևանա Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բեռը, որը մինչ այս Երևանի միակ տրիաժ կենտրոնն էր:

--0-- ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս