Քաղաքացիների մեծամասնությունը արդեն լուրջ չի վերաբերվում քայլականների աջակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այսօր ողջ օրը մի «գիտափորձ» էի անում։

Քանի որ թատերական (դերասանական) կրթություն ունեցող առանձին անձինք պարբերաբար իրենց թույլ են տալիս լուրջ դեմքով արտահայտվել իրավաբանական մասնագիտական հարցերի շուրջ, ուստի ես էլ որոշեցի մեկ օրով «թատերական» գործունեություն իրականացնել և Ստանիսլավսկու մեթոդի կիրառմամբ ստանձնել «Իմ քայլ»-ի աջակցի դերը։

Միանգամից ասեմ, որ ջանացել եմ ուժերիս առավելագույնով. տեղադրել եմ զտարյուն քայլական ֆրեյմ, մաքուր քայլական կոչով դիմել եմ վարչապետին, այլ «քայլություններ» եմ արել։ Բայց փորձս ցույց տվեց, որ քաղաքացիների մեծամասնությունը արդեն լուրջ չի վերաբերվում քայլականների աջակիցներին։

Առողջ եղեք»։

--0-- ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս