Հայաստանում հունիսի 7-ի դրությամբ կա COVID-ի 766 նոր դեպք. մահերի թիվն ավելացել է 10-ով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Կորոնա հհ

Հայաստանում, հունիսի 7-ի դրությամբ, կա կորոնավիրուսային հիվանդության գրանցված 766 նոր դեպք: Կորոնավիրուսից մեկ օրում ապաքինվել է 294 քաղաքացի:

Երկրում, ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի թիվը է հասել է 13130: Կորոնավիրուսից շարունակում է բուժվել 8844 մարդ:

Հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ վերականգնվել է 4014 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում գրանցվել է մահվան ևս 10 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 200 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը ավելացել է 3-ով՝ հասնելով 72-ի:

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման թեստավորում է անցել 69171 քաղաքացի:

--0-- ՍՊ