Ձերբակալվել է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ռիյադ Մահրեզի տան կողոպուտի մեջ կասկածվողը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

սպորտ

Մանչեսթերի ոստիկանությունը ձերբակալել է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ռիյադ Մահրեզի տան կողոպուտի մեջ կասկածվողին: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Նշենք, որ Մահրեզի տան կողոպուտը տեղի է ունեցել դեռևս մայիսի վերջին։ Ալժիրցի կիսապաշտպանի բնակարանից գողերը հափշտակել էին 50 հազար ֆունտ ստերլինգի չափով կանխիկ գումար, հազվագյուտ մարզաշապիկներ, որոնք գնահատվում են 150 հազար դոլար, և 230, 40 և 35 հազար ֆունտ արժողությամբ պատվերով էլիտար ժամացույցներ: Վնասի ընդհանուր չափը կազմել է ավելի քան կես միլիոն ֆունտ:

--0-- ՍՊ