Լոռու մարզում BMW X5-ը բախվել է Ford Transit-ին, վերջինս գլորվել է ձորը․ կա 1 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

Նոյեմբերի 7-ին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։00-ի սահմանում Վանաձորի բնակիչ՝ 25-ամյա Վախանգ Զաքարյան BMW X5 մակնիշի 35 XZ 035 համարանիշի ավտոմեքենայով Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել է համընթաց ուղղությամբ ընթացող Մարց գյուղի բնակիչ՝ 59-ամյա Դավիթ Ղազարյանի վարած Ford Transit մակնիշի 34 NA 538 համարանիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Բբախման հետևանքով Ford Transit-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել աջակողմյան ձորակում։ Վթարի հետևանքով Ford-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ Վրաստանի քաղաքացի, 22-ամյա Արամայիս Միկոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Thumbnail

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում աշխատել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: