UFC ղեկավարը արձագանքել է Քոնոր Մաքգրեգորի՝ սպորտից հեռանալու որոշմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

.

Մարտարվեստի բացարձակ առաջնության (UFC) ղեկավար Դեյնա Ուայթը արձագանքել է խառը մենամարտերի իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորի՝ սպորտից հեռանալու որոշմանը: Հաղորդում է The Mirror-ը:

Ուայթը խոստովանել է, որ զարմացած չէ իրադարձությունների նման զարգացումից. «Չէի ասի, թե շոկ եմ ապրում։ Մշտական խելագարության ֆոնին ոչինչ այլևս խելագարություն չի թվում: Այդ պատճառով, որոշակի մակարդակի վրա ես լիովին հասկանում եմ նրան»:

Նշենք, որ հունիսի 7-ին Մաքգրեգորը հայտարարել էր մարտիկի կարիերան ավարտելու մասին: Իռլանդացին արդեն երրորդ անգամ է նման հայտարարություն անում:

--0-- ՍՊ