Արսեն Թորոսյանը կադրեր է հրապարակել Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

.

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կադրեր է հրապարակել Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի վերակենդանացման բաժանմունքը:

Հիշեցնենք, որ Հայաստանում, հունիսի 7-ի դրությամբ, կա կորոնավիրուսային հիվանդության գրանցված 766 նոր դեպք: Կորոնավիրուսից մեկ օրում ապաքինվել է 294 քաղաքացի:

Երկրում, ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի թիվը է հասել է 13130: Կորոնավիրուսից շարունակում է բուժվել 8844 մարդ:

Հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ վերականգնվել է 4014 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում գրանցվել է մահվան ևս 10 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 200 է։

--0-- ՍՊ