Պարետի որոշմամբ՝այսօր կասեցվել է տարբեր ոլորտների տասնյակ տնտեսավարողների գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

.

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ շարունակվում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ակտիվ մշտադիտարկումները նաև շաբաթ և կիրակի օրերին` հնարավորին չափ բացառելու վիրուսի առավել լայն տարածման պատճառ դարձող անվտանգության նորմերի խախտումները։ 

Պարետի որոշմամբ` այսօր ևս կասեցվել է տասնյակ տնտեսավարողների գործունեությունը։

Կասեցումները տարբեր ոլորտներում են՝ սպասարկում, առևտուր, գեղեցկության կենտրոններ, ատամնաբուժական կլինիկաներ, բանկեր, փոստային բաժանմունքներ և այլն։ Վերջիններս կասեցման ժամանակահատվածում պարտավոր են վերացնել թերությունները, այլապես կհաջորդեն վարչական առավել խիստ միջոցներ։

--0-- ՍՊ