Քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից. նրան հոսպիտալացրել են «Արմենիա» ՀԲԿ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

.

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 7-ին՝ ժամը 16:36-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Կիևյան կամրջից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացին նետվել է կամրջից։

Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ-ում։