Մեքենան շրջվել է և փակել ճանապարհի երթևեկելի հատվածը. տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

.

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 7-ին` ժամը 13:49-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվերանի «Արթուրս» հյուրանոցից դեպի Ծաղկունյաց լիճ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սերգեյ Յ․) շրջվել և փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը, տուժածներ չկան։

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան:

--0-- ՍՊ