Ադրբեջանում COVID-19-ի 314 նոր դեպք է գրանցվել. վարակակիրների ընդհանուր թիվը՝ 7.553

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

կորոնավիրուս

Ադրբեջանում հունիսի 7-ի դրությամբ COVID-19-ի 314 նոր դեպք է արձանագրվել. 125-ը ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցից: Այդ մասին հաղորդում է երկրի օպերշտաբը:

Գրանցվել է մահվան 4 դեպք՝ 1947, 1954, 1956 և 1958 թվականներին ծնված քաղաքացիներ:

Ադրբեջանում կորոնավիրուսային հիվանդության բռնկումից ի վեր վարակվածների թիվը հասել է 7.553 -ի. ընդհանուր առմամբ հիվանդությունից առողջացել է 4.149 մարդ: Կորոնավիրուսից գրանցված մահերի թիվը՝ 88:

Հիվանդանոցներում կա 3.316 պացիենտ, որից 69-ի վիճակը ծանր է, 80-ինը՝ միջին ծանրության, մնացածինը՝ կայուն։

Մինչ օրս կատարվել է կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման 339 հազար 876 թեստավորում:

--0-- ՍՊ