Ո՞ւմ հաշվին են մեկնել Փարիզ. պարզաբանում է նախարարը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին չի կաշառել՝ Ֆրանսիա մեկնելու ծախսերը հոգալով, այլ վճարել է գործուղման համար, ինչը նորմալ երևույթ է։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայատարարեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։

«Անհեթեթություն է փորձի փոխանակումը կաշառակերության հետ կապելը: ֆրանսիական ընկերությունը հոգացել է ավիատոմսերի, հյուրանոցի ծախսեր, մնացածը եղել է հանձնաժողովի բյուջեի հաշվին: Դա ընդունված մոտեցում է։ Բոլոր երկրներում, որտեղ «Վեոլիան» կա, հրավիրում է բոլոր շահագրգիռ կողմերին՝ ծանոթանալու իր փորձին»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Գարեգին Բաղրամյանը ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության նախկին պետն է եղել, ներգրավված է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին կաշառելու դեպքով հարուցված քրեական գործում: