Քննարկվում է նաև Վեդու, Մարտունու ԲԿ-ում, Տավուշում կովիդ-կենտրոն ունենալու հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

թորոսյան

«Քննարկվում է նաև Վեդու բժշկական կենտրոնը կովիդ-կենտրոն դարձնելու հարցը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը հավելել է, որ դրանցից զատ, քննարկվում են նաև Մարտունու ԲԿ-ում կովիդ-բաժանմունք և Տավուշի մարզում կովիդ-կենտրոն ունենալու հարցերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լոռու մարզպետը հայտնել էր, որ Սպիտակի ԲԿ-ն վաղվանից կծառայի կորոնավիրուսով վարակակիրների բուժման համար: 

«Սա հնարավորություն կտա միաժամանակ ստացիոնար բժշկական ծառայություն մատուցել ավելի մեծ թվով հիվանդների»,- պարզաբանել էր Ղուկասյանը:

--0-- ՍՊ