Եվս մեկ նախարար կառաջադրվի որպես ռեյտինգային թեկնածու․ Հակոբ Արշակյանը՝ ՔՊ ցուցակում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ամենայն հավանականությամբ կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում, ինչպես նաև կառաջադրվի մեծամասնական ընտրակարգով՝ որպես ռեյտինգային թեկնածու Երևանի Դավիթաշեն, Աջափնյակ և Արաբկիր համայնքներներում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է նախարարի պաշտոնակատարը։

Անդրադառնալով նախարարությունների կուսակցականացման վտանգից՝ Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ իր ղեկավարած գերատեսչությունում ժողով է եղել, որի ժամանակ արգելել է աշխատանքային ժամերին զբաղվել կուսակցական գործունեությամբ :

«Քարոզարշավին ինչ-որ կերպ կմասնակցեմ աշխատանքային ժամերից դուրս և արձակուրդի շրջանում»,-ասել է Հակոբ Արշակյանը։