Կորոնավիրուսով վարակվածների թիվը աշխարհում հատել է 7 միլիոնը, որից 2 միլիոնը ԱՄՆ-ում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 8, 24News

կորոնավ

Հունիսի 8-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 7,091,740 է, որից 406,195-ը մահացել է, 3,461,642-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 3,170,156 է, որից 53,747 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 2,007,449 վարակման դեպք, որից 112,469-ը մահացել է, 761,708-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,133,272 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Բրազիլիան է (691,962 վարակակիր), երրորդ տեղում Ռուսաստանի Դաշնությունը (467,673 վարակակիր), չորրորդում՝ Իսպանիան 288,630 վարակակիր): ՌԴ-ում զոհերի թիվը 5,859, Բրազիլիայում՝ 37,312, Իսպանիայում՝ 27,136:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--0—ԼՄ