Հրդեհ՝ Ջերմուկում. այրվել են անկողնային պարագաներ, գորգ, մահճակալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 8, 24News

1

Հունիսի 8-ին՝ ժամը 03:53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:14-ին, մարվել՝ 04:22-ին: Այրվել են անկողնային պարագաներ, մեկ գորգ, մեկ մահճակալ և վնասվել՝ մեկ պատուհան:

1

--0—ԼՄ