ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 8, 24News
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանը հերքում է տարածված այն տեղեկությունը, թե պարետը ոստիկանների ուղեկցությամբ այցելել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի առանձնատուն:
Ի դեպ, 24News-ի զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ևս հերքել է տեղեկությունը, թե պարետ Ավինյանն այցելել էր Արտակ Դավթյանի առանձնատուն, որպեսզի դադարեցնի նրա որդու հարսանեկան միջոցառումը։
«Իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, որ Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ այցելել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի առանձնատուն», - ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 7-ին ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը արտակարգ դրության պայմաններում հարսանիք է արել։ Խնջույքը կազմակերպվել էր Բագրևանդի առանձնատանը, որին, ըստ շրջանառվող լուրերի, 100-ից ավելի հյուր է եղել: Դրսում կայանած ավտոմեքենաների թվում եղել են նաև ՊՆ պետհամարանիշներով մեքենաներ։
Ըստ մումուլում հրապարակումների՝ ՀՀ պարետը ոստիկանների ուղեկցությամբ այցելել էր ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի առանձնատուն:
--0--ԼՄ