ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News
27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիները, որոնք, քրեական հետապնդումից խուսափելով, չեն վերադառնում Հայաստան, կարող են վերադառնալ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Նախկինում սահմանված ժամկետը կառավարությունը երկարաձգել է այսօրվա նիստում։
Մեկ այլ որոշմամբ գործադիրը փոփոխություն է արել «Պատիվ ունեմ» ծրագրում: Որոշման համաձայն՝ ծրագրում ներգրավվածները կծառայեն մեկ տարի պակաս: Եթե ներկա օրենքով սահմանված է, որ բժշկական մասնագիտությունով սովորողները պետք է 5 տարի ծառայեն, ապա ընդունված փոփոխությամբ առաջարկվում է ծառայության ժամկետ սահմանել 4 տարի և հետադարձ ուժ տալ այս իրավակարգավորմանը։ Կկրճատվի նաև այս պահին ծառայության մեջ գտնվողների ծառայության ժամկետը։