Վրաստանում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել․ վարակաիկրների ընդհանուր թիվը 810 է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News 

կորոնավիրուս
       

Վրաստանում հունիսի 8-ի դրությամբ կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել: Այս մասին հայտնում է կառավարության հատուկ՝ stopcov.ge կայքը։

Վրաստանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 810 է։ Ապաքինվել է ևս 9 մարդ։ Հիվանդությունից ապաքինվել է ընդհանուր առմամբ 683 պացիենտ։

Կորոնավիրուսի հետևանքով մինչ օրս մահացել է 13 քաղաքացի։

Կարանտինի ռեժիմում է 2915 մարդ, ստացիոնարում՝ 237-ը:  --0—ՄՀ