Կարագի շուկայում քրգործ է հարուցվել, շաքարի գնանկումը գնահատվել է ոչ համաչափ.ՏՄՊՊՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 8, 24News

գեղամ

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Տնտնեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ կան հարուցված վարույթներ մի շարք ապրանքային շուկաներում՝ ձեթ, հավի բուդ, որոշակի գործընթաց է սկսվել նաև շաքարի շուկայում: Ըստ Գեղամ Գևորգյանի՝ շաուկայում հակառակ պրոցեսն էր տեղի ունեցել, գնի նվազում կար, որը գնահատվել էր ոչ այնքան համաչափ: 

«Կարագի շուկայում ևս ունենք հարուցված գործ, բայց էլի  գնի բարձրացման հետ չի կապված, այլ երևույթ է»,-ասել է ՏՄՊՊՀ նախագահը: 

--0--ԼՄ