5-ի փոխարեն՝ 4 տարի․ բժշկական մասնագիտություն ունեցողների ծառայության ժամկետը կկրճատվի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիները, որոնք, քրեական հետապնդումից խուսափելով, չեն վերադառնում Հայաստան, կարող են վերադառնալ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Նախկինում սահմանված ժամկետը կառավարությունը  երկարաձգել է այսօրվա նիստում։

Մեկ այլ որոշմամբ գործադիրը փոփոխություն է արել «Պատիվ ունեմ» ծրագրում: Որոշման համաձայն՝ ծրագրում ներգրավվածները կծառայեն մեկ տարի պակաս: Եթե ներկա օրենքով սահմանված է, որ բժշկական մասնագիտությունով սովորողները պետք է 5 տարի ծառայեն, ապա ընդունված փոփոխությամբ առաջարկվում է ծառայության ժամկետ սահմանել 4 տարի և հետադարձ ուժ տալ այս իրավակարգավորմանը։ Կկրճատվի նաև այս պահին ծառայության մեջ գտնվողների ծառայության ժամկետը։