Կալիֆոռնիայում զինված անձը բարում 6 մարդ է սպանել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սաուզենդ Օքս քաղաքում զինված անձը կրակ է բացել տեղի բարերից մեկում։ Կան զոհեր ու տուժածներ:  Ըստ  Daily Mail-ի՝ առնվազն վեց մարդ, այդ թվում նաև ոստիկանության աշխատակիցն ու դռնապանը զոհվել են:

Տղամարդը բար է ներխուժել՝ զինված ատրճանակներով ու ծխային նռնակներով: Հանձագործն այս պահին գտնվում է ազատության մեջ:

«Նա ներխուժել է ու սկսեց նետել ծխային նռնակները, դրան զուգահեռ կրակում էր: Մարդիկ աթոռները նետում էին պատուհաններին, որ կոտրեին դրանք ու դուրս փախչեին»,-պատմել է ականատեսներից մեկը: