ԱՀ գլխավոր դատախազի թեկնածուն ներկայացրել է ընտրվելու դեպքում իր առաջիկա քայլերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8 24News

.

Հունիսի 8-ին տեղի են ունեցել ԱԺ «Միասնական հայրենիք» և Արցախի «Արդարություն» խմբակցությունների հանդիպումները գլխավոր դատախազի թեկնածու Մհեր Աղաջանյանի հետ: Այդ մասին հայտնում են Արցախի ԱԺ լրատվական ծառայությունից:

Հանդիպումների ընթացքում Մհեր Աղաջանյանը ներկայացրել է դատախազի պաշտոնում ընտրվելու դեպքում իր ծրագրերն ու առաջիկա քայլերը:

Կարևորվել է խորհրդարանի հետ փոխգործակցությունը ինչպես օրենսդրական բարեփոխումների, այնպես էլ՝ խնդիրների վերհանման առումով:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ գլխավոր դատախազի թեկնածուն անդրադարձել է համակարգի աշխատանքների կարգավորման ուղղություններին և առկա հնարավորություններին:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ՝ 2020 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան և քննարկման կդրվի Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի ընտրության մասին հարցը:

--0-- ՍՊ