Ներդրումներն ուղղվել են 30–50 տարվա մաշված ակտիվները նորերով փոխարինելուն․ Հրանտ Թադևոսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

Հայաստանում գազի մատակարարման հիմնական ծավալն իրականացվում է Ռուսաստանից: Վրաստանի գազափոխադրման համակարգում առկա տեխնիկական խնդիրները մեծ ազդեցություն ունեն ՀՀ գազամատակարարման հուսալիության վրա: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում հայտարարել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը:

«Նախկինում Հայաստան գազ էր մատակարարվում Ադրբեջանից: 1992թ.-ի ընթացքում անհրաժեշտ էր տեղափոխել գազամատակարարման մուտքը: Մենք իրականացրինք 15 կիլոմետրանոց հատվածի կառուցում: Շատ սեղմ ժամկետներում արեցինք, նորմերի շեղմամբ, որպեսզի Վրաստանից գազ մատակարարվի»,-ասել է նա՝ տեղեկացնելով, որ գազատարները շահագործվում են ավելի քան 30 տարի, իսկ 200 կմ-ն՝ ավելի քան 50 տարի:

«Մի շարք պատճառներով դրանք բավարար չեն եղել տեխնիկական կանոնակարգով պահանջվող նորմերի համապատասխանեցմանը: Գազատարների մեծ մասը շահագործվում է 30-ից 50 տարի, ուստի ներդրումներն ուղված են եղել գոյություն ունեցող համակարգի պահպանմանը, անխափան գազամատակարարում ապահովելուն, մաշված ակտիվները նորերով փոխարինմանը»,- նշել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահը։