Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News       

տեսչական մարմին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մարատ Բադալյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։  

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Մարատ Բադալյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։ --0—ՄՀ