ԱԱԾ-ն չի մեկնաբանում Էդուարդ Մարտիրոսյանի հրաժարականի մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News 

քաղաքական

Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել և այսօր՝ հունիսի 8-ին ժողով է հրավիրել, որի ժամանակ կհայտարարի այդ մասին: 

24News-ը փորձեց տեղեկությունները ճշտել ԱԱԾ լրատվականից.

«Այս պահին չենք մեկնաբանում այդ լուրերը», - նշեցին ԱԱԾ լրատվական բաժնից: 

Թե ո՞րն է ԱԱԾ տնօրենի հրաժարականի պատճառը, դեռ  հայտնի չէ:

Սոնա Գրիգորյան

--0--ԿԿ