Ծառուկյանը երբեք էլ օլիգարխ չի եղել. Գևորգ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News 

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դեռևս տեղյակ չէ՝ ԱԺ արտահերթ ընտրություններին ԲՀԿ նախընտրական ցուցակում կլինի՞, թե՞ ոչ: Այդ մասին նա հայտնել է 24News-ի հետ զրույցում՝ շեշտելով, որ անկախ այն հանգամանքից՝ կլինի ցուցակում, թե ոչ և լինելու դեպքում էլ որ համարի ներքո՝ դա չի կարող պատճառ դառնալ, որ լքի կուսակցությունը:

Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատարի հայտարարությանը, թե նոր Խորհրդարանում գործարարներ, օլիգարխներ պետք է չլինեն, որքանո՞վ է արդար, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը գլխավորի կուսակցության ցուցակը, Պետրոսյանը նշել է.

 «Ծառուկյանը երբեք էլ օլիգարխ չի եղել»:

Մյուս կողմից, Պետրոսյանը կարծում է, որ բիզնես դասի ներկայացուցիչները կարող են լինել Ազգային ժողովում, եթե քաղաքականությունը չեն ծառայեցնում նեղ անձնական շահերին: Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։