Վրաստանում վերաբացվել են ռեստորաններն ու հյուրանոցները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8 24News

.
«Ալիք Մեդիայի» հաղորդմամբ՝ Վրաստանում այսօրվանից` հունիսի 8-ից վերաբացվել են բոլոր տեսակի ռեստորաններն ու Առողջապահության նախարարության կողմից ստուգում անցած ու հատուկ թույլտվություն ունեցող հյուրանոցները:

Այս մասին որոշումը կայացվել էր մայիսի 27-ին:

Ռեստորանները կաշխատեն համապատասխան խորհրդատվություններով` օրինակ, առավելությունը կտրվի նախնական սեղանի ամրագրմանն ու քարտով վճարմանը:

2 ժամը մեկ անգամ կախտահանվեն ընդհանուր օգտագործման վայրերը (զուգարաններ, վերելակ), ինչպես նաև կկիրառվեն մեկանգամյա օգտագործման սեղանի սփռոցներ:

Փակ տարածքներում, սննդի օբյեկտներում սեղանները պետք է նվազագույնը 2 մետր հեռավորությամբ լինեն դասավորված, մեկ սեղանի շուրջը թույլատրվում է նստել առավելագույնը 6 մարդու, բացառություն կարող են կազմել ընտանիքի անդամները և մինչև 12 տարեկան դեռահասները:

Ռեստորաններին խորհուրդ է տրվում օգտագործել մեկանգամյա կիրառման ճաշացուցակ, կամ փոխարինել այն էլեկտրոնայինով: Այս դեպքում` պետք է ապահովվի ձեռքերի ախտահանիչ միջոցի առկայությունը։

--0-- ՍՊ