Opel-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել հողաթմբին. կա 2 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News 

հասարակական

Հունիսի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։35-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել հողաթմբին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը, ըստ տեղեկությունների, երեխա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։ 

--0--ԿԿ